ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Վրաստանից մեքենա գնելու եւ Հայաստան տեղափոխելու համար պետք է մաքսազերծում կատարեմ՝ վճարելով դրա շուկայական արժեքի 30 տոկոսը: Ուզում եմ իմանալ՝ իմ կողմից վճարվելիք գումարը տեղում ձեռք բերելիքի արժեքի 30 տոկոսի չափով է հաշվարկվելու, թե տվյալ մեքենայի վաճառքի՝ Հայաստանում գործող շուկայական արժեքի: Ինչպե՞ս է որոշվում մաքսավճարի չափը:

Հակոբ Հակոբյան, 24 տարեկան, մենեջեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ, ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները ենթակա են հայտարարագրման: Հայաստանի Հանրապետություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-93-րդ հոդվածներին համապատասխան: Ավտոմեքենաների ներմուծման դեպքում գանձվում են հետեւյալ մաքսային վճարները.
-մաքսատուրք՝ մաքսային արժեքի 10 տոկոսի չափով,
-ավելացված արժեքի հարկ՝ հարկվող շրջանառության 20 տոկոսի չափով. ընդ որում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց՝ օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

շարունակելի
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց նշված պատճառներով էլ Թիֆլիսից Երեւան հասնող մեքենայի շուկայական արժեքը երեւանյան ավտոշուկայում կտրուկ բարձրանում է:




Լրահոս