Արմավիրի մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը` ՀՀԿ-ակւսն պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը և Արմավիրի էլցանցի ,Մեծամորե տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը: Աշոտ Գրիգորյանի և նրա եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, և նա նախկինի պես հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը: Քաղաքապետի միակ կին հավակնորդ, դպրոցի նախկին տնօրեն Ասյա Առաքելյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Տիկին Առաբելյանից երեկ թերթը հետաքրքրվել է` ինչո՞վ էր իրեն հրապուրել քաղաքապետի պաշտոնը և ինչո՞ւ այդքան շուտ հիասթափեցրեց: ,Ես կարո՞ղ եմ վերջին հարցին չպատասխանելե,-միանգամից վրա է բերել տիկին Առաքելյանը: Ինչ մնում է իր առաջադրմանը` ասել է, որ դա իր առաջին պոռթկումն էր, որ երկար տարիներ մանկավարժ է եղել, բազում երեխաների է դաստիարակել, նաև` իր կորցրած երկու երեխաների հիշատակը վառ պահելու համար, ցանկանում էր Մեծամորը դարձնել ավելի աշխույժ, երիտասարդական քաղաք. ,Հետո հասկացա, որ առողջությունս չի ների: Աշխատանքը շատ մեծ ծավալի է, երևի չկարողանամ: Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի երիտասարդներին ճանապարհ տալե:
,Առավոտիե ունեցած տեղեկություններով` Ասյա Առաքելյանի ինքնաբացարկի պատճառը նրա նկատմամբ գործադրված ճնշումներն են: Ասում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի այլ չինովնիկներ բավականին կոշտ զրույցներ են ունեցել տիկին Ասյայի հետ: Տեղացիների կարծիքով, Ասյա Առաքելյանը գործող քաղաքապետ և քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Գրիգորյանի համար բավականին լուրջ մրցակից էր: