Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի մի քանի համայնքի ղեկավարներ, մասնավորապես՝ Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը եւ Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը, նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին: Նրանք խնդրել էին ներում շնորհել մանկապիղծ, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին: Բայց պարզվում է՝ հիմա փոշմանել են: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Նեղոցի գյուղապետ Ս. Բեգջանյանն իր արարքը համարեց սրբապղծություն, պահի թելադրանքով մարդուն օգնելու զգացմունքային քայլ. «Ճիշտն ասած, իմացա հիվանդ ա, բերդումը մեռնիլ տի, ասի մեղք ա: Վախտին գեղին լավ օգնել ա, ուզեցա ես էլ իրան մի բանով օգնած լինեմ, վարձահատույց ըլեմ»: Իսկ եթե Ձեր զավակի հետ նման կերպ վարված լիներ, էլի՞ կխղճայիք. այս հարցին գյուղապետը պատասխանեց. «Ա՛յ դրա նմար էլ փոշմանել եմ: Քնելիս երկար մտածեցի դրա մասին ու տեհա, որ սխալ բան եմ արել»:
ՓՈՇՄԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ