Արմավիրում 62–ամյա տղամարդը հոսանքահարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի թիվ 16 փողոցում մարդ է հոսանքահարվել և հրդեհ բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզել, որ այրվում է խանութի տանիքը, իսկ հոսանքահարվածը խանութի սեփականատեր Կ. Հովհաննիսյանն է (ծնվ. 1950 թ.), ով փորձել է միացնել խանութի հոսանքը։ Վերջինս տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.48-ին: Այրվել են Կ. Հովհաննիսյանին պատկանող խանութի փայտյա կառուցատարերը` 32 քմ մակերեսով և սառնարանների օդափոխիչները:




Լրահոս