Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին նախարար Վալերիա Խաբուրդզանիայի խոսքերով՝ «գոյություն չունի ոչ մի վրացի քաղաքական գործիչ, որը կապ չի ունեցել կամ չունի իր ռուս գործընկերների հետ»:
Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ուժային գերատեսչության նախկին ղեկավարը և այդ համատեքստում հիշատակել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին:
«Չկա ու չի եղել ոչ մի վրացի քաղաքական գործիչ, որը կապեր չունենա իր ռուս գործընկերների հետ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Դա սովորական քաղաքական կյանք է»,- ասել է նա:
Վերջինս նաև նշել է, որ կարևորը այն է, որ ոչ ոք մյուսին չպետք է մեղադրի այն բանում, որ նրանք կապեր ունեն Ռուսաստանում. նշել է Խաբուրդզանիան: