Վեց օր Սեվանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի “6 օր Սևանի շուրջ” ծրագիրը։ 
Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից:
Ինչպես նշում է “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, “6 օր Սևանի շուրջ” խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը։  
Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամվորների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում՝ “Գեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն”, “Սևանա լճի հիմնախնդիրները”, “Քաղաքական PR և իմիջմեյքինգ”, “Երիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին”, “Երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն” և այլն։
Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։ 
“Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ




Լրահոս