«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ կին գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»: Երեկ պատգամավորը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այդ կինը Քիմ Քարդաշյանն է:
-Պարո՛ն Մարտիրոսյան, խոսել ե՞ք Քարդաշյանի հետ, նա համաձա՞յն է:
-Դեռ չեմ խոսել:
-Իսկ ինչո՞ւ եք փորձում անլրջացնել ԲՀԿ ղեկավարի պաշտոնը:
-Ինչո՞ւ է անլուրջ, ես կուսակցությունս կփոխեմ ու կգնամ «Բարգավաճ Հայաստան», եթե Քիմ Քարդաշյանը ղեկավարի կուսակցությունը: Բայց վատ թեկնածո՞ւ է»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: