Լուսանկարիչ Արի Սեթ Քոեն լուսանկարում է տարեց ոճային ու էլեգանտ կանանց:
Իր մոդելներին նա հանդիպում է Նյու Յորքի փողոցներում: Ամենաերիտասարդ մոդելը 59 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 102: Նրանք գիտեն, որ իրական գեղեցկությունը չի ենթարկվում ժամանակին, իսկ ճաշակը տարիների հետ ավելի նուրբ է դառնում:
Լուսանկարների հերոսները գաղտնի չեն պահում իրենց տարիքը, չենց թաքցնում սպիտակ մազերն ու փողեր չեն ծախսում պլաստիկ վիրահատությունների վրա: Նրանք քայլում են բարձր պահած գլխով, իսկ նրանցից աչք կտրելն անհնար է: