1984 թ. ծնված Էդուարդ Օ.-ն, դիմելով ոստիկանության Շենգավիթի բաժին, հաղորդում է տվել, որ մայիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր ծանոթ, 23-ամյա Կիմ Գ.-ն, վստահությունը չարաշահելով, խոստացել է իրեն պատկանող “ԲՄՎ X-5” մակնիշի ավտոմեքենան գնել 17 հազար դոլարով եւ վերցնելով ավտոմեքենան ու տեխ.անձնագիրը, տիրացել է ավտոմեքենային: Եւ չտալով դրա դիմաց խոստացված գումարը թաքնվել է ու չի պատասխանում հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 25-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կիմ Գ.-ն ս/թ մայիսին այցելելով իր ծանոթ, 27-ամյա Նաիրա Հ.-ի բնակարան, ատրճանակի գործադրմամբ` կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով, Նաիրա Հ.-ից հափշտակել է 3 հազար դոլար: Ձեռնարկվում են միջոցառումներ Կիմ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: