ԿԲՈՂՈՔԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայտնի «բանդայի» գործով ձերբակալված, ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամո Ամոյանի ազգականներն այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպելու: Նրանք պահանջում են Քյարամոյին առանձնացնել ավազակախմբից եւ շտապ վիրահատել: Ինչպես տեղեկացրել էինք, 2011-ի սեպտեմբերի 27-ին ձերբակալված Ք. Ամոյանը 2012-ի հունվարի 6-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկնակի ինսուլտ եւ գլխի արյան զեղում է ստացել: Այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ նշված «բանդան» մեղադրվում է մի շարք պաշտոնյաների տները թալանելու մեջ:




Լրահոս