Առավոտ. Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ”-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով  Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի  ձերբակալումից հետո  ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլեւս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են  ու Վարդան Ղուկասյանին առաջարկել`  եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք:
Նշենք, որ իր դեմ կատարված մահափորձից հետո,  պարոն Ղուկասյանը  թիկնապահների մեծ խմբով էր ման գալիս, նրան ուղեկցում  էին մոտ 5 հոգի:
Մենք այս տեղեկատվությունը ճշտեցինք նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կապերի վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ Գյումրու քաղաքապետը պայմանագրային հիմունքներով ուներ թիկնազոր, որի պայմանագրի ժամկետը լրացել է , ու  ոստիկանությունը այն չի թարմացրել: Այսինքն քաղաքապետի պահպանության բաժնի աշխատակիցները եղել են ոստիկաններ:
Նշենք, որ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու  ու որդու վիճակը մեղմացնելու նպատակովե:




Լրահոս