ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խնդրել է Իրանին՝ օգնել կարգավորելու Սիրիայում ստեղծված խնդիրը: Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրանում գտնվող Պան Գի Մունը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել իսլամական հանրապետությանը` գործի դնել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունը` վերջ դնելու համար Սիրիայում քաղաքացիական հակամարտությանը:
Պան Գի Մունը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել դեպի Սիրիա զենքի մատակարարումները: