Թունավորման դեպքեր` Եղեգնաձորում և Գորիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին, ժամը 07.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Ելփին գյուղի բնակիչ Վ. Թ.-ն (ծնվ. 1994 թ.), ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Նույն օրը` ժամը 09.03-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 14-ին ժամը 21.30-ի սահմաններում, թունավորման նախանշաններով Գորիսի ԲԿ է հոսպիտալացվել Խնձորեսկ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 16 տան բնակիչ Լ. Ս.-ը (ծնվ. 2012թ):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:




Լրահոս