ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրումը կկազմակերպվի հաջորդ քառօրյայի ժամանակ, եւ որ առավել մեծ են «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար, իրավաբան Կարեն Անդրեասյանի շանսերը: Բայց տեսնելով, որ Անդրեասյանի նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ լավ վերաբերմունք չկա, իշխանական որոշ շրջանակներ` ավելի կոնկրետ նշվում է ԱԳՆ-ի անունը, սկսել են լոբբինգ անել ԵՊՀ իրավաբանականի փոխդեկան Կարեն Գեւորգյանի համար: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարեն Գեւորգյանից պարզել՝ արդյոք նրան օմբուդսմենի պաշտոնի առաջարկ արվե՞լ է: «Ինձ ոչ մեկը, ոչ մի բան չի առաջարկել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որից տեղեկություններ ընդհանրապես չունեմ: Որեւէ առաջարկություն, որեւէ խոսակցություն, որեւէ քննարկում չի եղել պաշտոնական մակարդակի վրա, ես չեմ կարող ասել: Երեւի պետք է ճշտել այն մարդկանցից, ովքեր այդ տեղեկությունը տարածել են»: Հիշեցնենք, որ տխրահռչակ Անդրեասյանի թեկնածությունը «առաջ է բրդում» Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը:




Լրահոս