Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն հայտնել են իրենց տեսակետները Հունգարիայի բացահայտ ադրբեջանամետ քաղաքականության վերաբերյալ: Զարմանալի լռություն է պահպանել ՕԵԿ նախագահ, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ, ըստ տրամաբանության, առաջին հերթին հենց նա պիտի արձագանքեր եւ բավականին կոշտ դիրքորոշում արտահայտեր:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ըստ Բաղդասարյանի՝ ինչ պիտի անի ՀՀ-ն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Խոսնակի միջոցով վերջինս մեզ փոխանցեց մի անհեթեթ պատասխան, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Ազգային անվտանգության խորհրդում հանգամանորեն քննարկվել է ստեղծված վիճակը եւ առաջիկայում ձեռնարկվող քայլերի շրջանը: Ինչպես գիտեք, արդեն դադարեցվել են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Երեկ էլ ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեց, որը նույնպես ԱԱԽ-ի նիստում կայացրած որոշումներից մեկն էր: Մենք շարունակում ենք հետեւողականորեն աշխատանքներ իրականացնել եւ ՀՀ կողմից ձեռնարկվելիք քայլերի, կատարված աշխատանքների մասին մեր հասարակությանը պարբերաբար տեղեկացնել»:
ԱՆՏԵՍԱԿԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ