Բժիշկներն անում են հնարավորը վիրավոր զինվորների վիճակը բարելավելու համար. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:

Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:

Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հիշեցնենք, որ հակառակորդի դիվերսիան արիաբար ետ մղելու ընթացքում վիրավորված զինծառայողներից 2-ին անդամահատել են:

Նշենք նաև, որ Ստեփանակարտում վիրավոր զինծառայողներին է այցելել նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

unnamed (1)

unnamed (2)

unnamed




Լրահոս