Ծխախոտի ծուխը ազդում է հիշողության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորթումբրիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ  
պասիվ ծխելը բացասաբար է ազդում հեռանկարային հիշողության վրա: Հետազոտությանը մասնակցել է 27 ծխող, 27 պասիվ ծխող եւ 29 անձ, որոնք կանոնավոր կերպով չեն ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը:
Պասիվ ծխողները միջինը “ծխահարվել” են շաբաթական 25 ժամ՝ 4,5 տարվա ընթացքում: Բոլոր մասնակիցների հիշողության վիճակը գնահատվել է հեռանկարային հիշողության քեմբրիջյան թեստի օգնությամբ: Հաշվի են առել նաեվ տարիքը, դեղորայքի ընդունման հանգամանքը եւ այլ գործոններ:
Ամենաբարձր արդյունքը դրսեւորվել է երրորդ` ծխախոտի ծխի չենթարկվածների խմբում: Իսկ ակտիվ եւ պասիվ ծխողների մոտ ցուցանիշը եղել է համապատասխանաբար՝ 30 եւ 20%:




Լրահոս