![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/kipros.jpg)
Այսօր Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այսուհետ այդ երկրում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կվճարեն տուգանք՝ 10 000 եվրոյի չափով։
Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը՝ Շվեյցարիայից, Հունաստանից և Սլովակիայից հետո։