Armlur.am-ը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկանում է, որ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ՔԿՀ պետերին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունումը, հաշվառումը և հանձնումը իրականացնելու ուղղությամբ՝ սահմանելով գործընթացին համապատասխան լրացուցիչ պարտավորություններ:
Սա կապված է հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին բուժման նպատակով վերջիններիս հարազատների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունման, հաշվառման և հանձնման գործընթացի հետ: