Տարեկան մոտ 9 մլն դոլար լրացուցիչ եկամուտ շաքարավազի արհեստական գնից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգայի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:

Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը Հայաստանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, իսկ միջազգային շուկայում այն էժանացել է 23 տոկոսով (մեկ տոննայի գինը Լոնդոնի բորսայում մեկ տարվա ընթացքում 480 դոլարից հասել է 367 դոլարի):

Հաշվի առնելով այս ընթացքում դրամի արժեզրկումը շաքարը ՀՀ-ում դրամով արտահայտված պետք է էժանանար մոտ 9 տոկոսով: Այսինքն մեկ կիլոգրամի գինը պետք է լիներ ոչ թե 370 դրամ, ինչպես հիմա է, այլ մոտ 325 դրամ, և այս դեպքում շաքար ներկրողի («արտադրողի») եկամուտները նույնիսկ մեկ դրամով չէին նվազի: Իսկ դա նշանակում է, որ ներկայումս շաքար ներկրողը Սամվել Ալեքսանյանի հետ «ոչ մի կապ չունեցող» «Ալեքս Գրիգ» ընկերությունը, յուրաքանչյուր կգ շաքարավազի մեջ ստանում է լրացուցիչ 45 դրամ եկամուտ: Տարեկան դա կազմում է 4.5 մլրդ դրամ կամ մոտ 9 միլիոն դոլար: Համաշխարհային շուկայում մեկ կիլոգրամ շաքարի մեծածախ գինը ընդամենը 173 դրամ է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս