Թուրքական «Ֆեներբախչե» ակումբի ֆուտբոլիստների ավտոբուսը երեկ ենթարկվել է զինված հարձակման Թուրքիայի ազգային առաջնության շրջանակներում «Ռիզեսպորտ» թիմի հետ արտագնա խաղից հետո:
Միջադեպը գրանցվել է Տրաբզոն քաղաքի օդանավակայանի ճանապարհին, գրում են թուրքական լրատվամիջոցները: Անհայտ անձինք քարեր են շպրտել ու կրակ բացել ստամբուլյան ակումբի ավտոբուսի վրա, իսկ այնուհետև անհայտ ուղղությամբ դիմել փախուստի:
Հարձակման արդյունքում ավտոբուսի վարորդը վիրավորվել է դեմքի շրջանում ու հիվանդանոց տեղափոխվել: Ֆուտբոլիստների շարքում տուժածներ չկան: