Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական նիստում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» հայտարարության տեքստը:
Նշենք, որ նախորդ քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց դժգոհությունն էին արտահայտել, թե հայտարարությունը տառացիորեն կրկնում է արդեն իսկ ընդունված համահայկական հռչակագիրը: Որոշում էր կայացվել համապատասխան փոփոխություններ կայացնել և դրանք քննարկել այսօր:
Զարուհի Փոստանջյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե փոփոխված տարբերակն արժանացել է պատգամավորների հավանությանը և միաձայն «կողմ» քվեարկությամբ ներառվել այսօր մեկնարկող նիստերի օրակարգում: