Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մշտապես աչքի է ընկնում պատգամավորների անունների կամ ազգանունների տարօրինակ և սխալ արտասանությամբ: ԱԺ նախագահին հատկապես դժվար է տրվում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը:
Ամեն անգամ այն արտասանելիս ԱԺ նախագահը միշտ մի տառ «կուլ » է տալիս: Այդպես պատահեց նաև այսօր: Հերթական նախագծի ներկայացման ժամանակ Գալուստ Սահակյանը Վահե Էնֆիաջյանի ազգանունն արտասանեց «Էնֆիջյան»: Երբ դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահը հասկացավ, որ կրկին սխալվել է, և նշեց.
«Էլի՞ սխալ ասեցի, Էն-ֆիա-աջ-յան: Ես, գիտեք, մի առաջարկություն եմ անելու: Սովորաբար մեր ժողովուրդն անուններից է խոսում, մանավանդ նորածինների, կարծում եմ, որ բոլորս ինչ-որ մի պահի մեր ազգանունները պետք է հայերեն դարձնենք: Դա լուրջ եմ ասում»: