Արմեն Աշոտյանը ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կրթական համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ  Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար  Էլմար Փիխլի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համգործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլոտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաև  ոլորտում վերջին տարիներին մեկնարկած և նախանշված բարեփոխումները:

Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին, որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի,  քարտուղարության  իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համար։  Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարվել է նաև առաջիկայում ԵՊՀ ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը և երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացման հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:




Լրահոս