Վլադիմիր Պուտինը կրկին ծիծաղում է, քանի որ ՌԴ նախագահին կրկին հաջողությունն է ուղեկցում: Արևմուտքի հետ տնտեսական հակամարտությունից նրա երկիրը ևս մեկ անգամ նկատելիորեն հետ է գրավում կորսված դիրքերը. գրում է Die Welt-ը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ունակ է անընդմեջ հաղթել պատժամիջոցային պատերազմը, որը դեռևս վերջերս պարտված էր թվում: Կրեմլը կրկին հնարավորություն ունի իր համար եկամտաբեր ձևով փող ստանալ, նրա արժութային պահուստները կայունացել են, իսկ ռուբլին անսպասելի աճ է ապրում:
Իրականում նոր իրավիճակն ակնհայտ է դառնում ռուբլու փայլուն վերադարձի արդյունքում: Ահա արդեն մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական արտարժույթն անընդհատ արժեզրկվում է: Տարեսկզբից այն դոլարի հանդեպ աճել է գրեթե 16%-ով, իսկ եվրոյի հանդեպ՝ 31%-ով:
Հրատարակչությունը նշում է, որ աշխարհում ոչ մի այլ արտարժույթ իրեն ավելի լավ չի զգում 2015-ին: