Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Մուրադ Օզչելիքը միջազգային հանրության կողմից 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի «զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու միտումների ուժեղացման մեջ մեղադրում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն (AKP) ու դրա վարած քաղաքականությանը, որը երկիրը տանում է դեպի սուննի իսլամի:
«Սա վերածվում է ընդդեմ Թուրքիայի արշավի, իսկ դրա մեղավորը հենց AKP-ն ու դրա վարած քաղաքականությունն են»,- հայտարարել է Օզչելիքը:
Վերջինս համոզված է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից 1915 թ. դեպքերը ցեղասպանություն ճանաչելուց հետո Եվրախորհրդարանը ևս կքվեարկի ցեղասպանության ճանաչման օգտին՝ կոչ անելով ԵՄ անդամ պետություններին անել նույնը: Ընդդիմադիրն այս ամենի մեջ մեղադրում է Էրդողանին ու երկրի իշխող կուսակցության կողմից 1915-ին 100-ամյակի ներուժը թերագնահատելը: