Վերակառուցման և զարգացման բանկը ՀՀ-ին վարկ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Վարկային hամաձայնագրի համաձայն` ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար վարկ` «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակներում:

Վարկը ծառայելու է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցում՝ հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման և նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացման համար:




Լրահոս