Ուշադրությո´ւն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ֆլինթրիջ-Գրուպ» ՓԲԸ-ին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. փետրվարի 2-ին՝ ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը վնասել է «Ֆլինթրիջ-Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող տարածքի ապակին՝ պատճառելով խոշոր չափի՝ 650.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Քննության ընթացքում «Ֆլինթրիջ-Գրուպ» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից ներկայացվել է տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որտեղ պատկերված է առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի, կատարված դեպքի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




Լրահոս