«Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից հարցված ռուսների 46%-ը հայտարարել են, որ նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցնելու բան չունեն, իսկ նրա հետ « ուղիղ կապն» անվանել են ցուցամոլություն:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», հղում կատարելով հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքներին, հարցված ռուսների գրեթե կեսը կարծում են, որ «ոչինչ դեպի լավը չի փոխվել»:
Հիմնադրամին նախագահ Ալեքսանդր Օսլոն հրատարակչությանը տված մեկնաբանությունում ասել էր, որ հարցվածների 46%-ը՝ դա «բնակչության այն հստակ խումբն է, որը բացասական է վերաբերվում նախագահ Վլադիմիր Պուտինին», ինչպես նաև նրանք, ովքեր «հասկանում են, որ նրանց խնդիրները կլուծվեն բնակարանային ու կոմունալ ծառայությունների պետերի մակարդակով, այլ ոչ թե նախագահի»: