Ես «կսպանեի» Մեյվեզերին 30 վայրկյանից էլ պակաս ժամանակում. Քոնոր ՄաքԳրեգոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսաթեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսի թեկնածու Քոնոր ՄաքԳրեգորը ծավալուն հարցազրույց է տվել Esquire ամերիկյան պարբերականին: Մասնավորապես խոսքը գնացել է պրոֆեսիոնալ բռնցքմարտի աշխարհում ցնցող իրադարձության՝ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու Մենի Պակյաոյի մենամարտի մասին, որը տեղի կունենա մայիսի 2-ին Լաս-Վեգասում: ՄաքԳրեգորի խոսքերով, եթե Մեյվեզերը համարձակվեր նրա հետ ռինգ դուրս գալ, ապա անգամ մեկ րոպե էլ չէր դիմանա:

«Ես խառը մենամարտերում փորձագետ չեմ համարում նեղ մասնագետին: Ինձ համար նա նորեկ է տասնյակ այլ ոլորտներում: Եթե դուք կարող եք միայն բռնցքամարտել, ինչ կլինի, եթե ես բռնեմ ոտքիցդ: Եթե դուք իմ դեմ հանեք Ֆլոյդ Մեյվեզերին՝ մոլորակի լավագույն բռնցքամարտիկին, ես նրան տեղում պարտության կմատնեմ 30 վայրկյանից էլ պակաս ժամանակում»:

1399181211_meyvezer




Լրահոս