Քաղաքական որոշ շրջանակներում լուրեր են սկսվել պտտվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյան-ՀՀ իշխանության ներկայացուցիչներ սկսված “փոխհրաձգությունից” հետո նախօրեին Սեդրակիչի հետ փորձել է կապի դուրս գալ հայաստանյան խոշոր դեմքերից մեկը, որի փորձերը սակայն ձախողման են մատնվել:
Ասում են, Քոչարյանը կտրականապես հրաժարվել է լսել որևէ մեկի մեկնաբանություններն ու դիտարկումները՝ քաղաքական վայրիվերումների հետ կապված՝ նկատելով, որ ոտքը գետնին խփելու դեպքում շատերը խելոք խոնարհվելու են իր առաջ ու կրկին մտնելու են իր “բռի մեջ”, քանի որ այլընտրանք չեն ունենալու: Ավելին, նա իր վստահելիներից մեկի մոտ նաև անկեղծացել է այն առիթով, որ ինքը իր անելիքի ամենամեծ “արջի” բաժինը պահել է “դեսերտի” համար: