Սոչիի դատարանը 20 ռուբլով տուգանել է Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, ով, գտնվելով Ռուսաստանում, սուտ հայտարարություն է արել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին: Այս մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ «Նովոստին», հայտնել են Կրասնոդար երկրամասի դատախազությունից:
Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը մի քանի ամսով ձերբակալվել էր, տեղի է ունեցել հունվարի 15-ին:
«Դատարանում պարզվել է, որ Առաքելյանը, ապօրինի հիմունքներով գտնվել է Ռուսաստանի տարածքում, ցանկանալով իր վրա ուշադրություն հրավիրել, զանգահարել է հերթապահ մաս և հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին կեղծ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Դատական նիստի ժամանակ դատապարտյալը զղջացել է իր կատարածի համար: