Հայ- թուրքական սահմանին գտնվող Անիի ավերակները Կարսի շրջանի Օջաքլը գյուղի բնակիչների կողմից որպես արոտավայր է օգտագործվում. ահազանգում է Sondakika լրատվական կայքը։
Տարածքը հսկող 4 անվտանգության աշխատակիցները չեն հասցնում հսկել 78 հա տարածքը, իսկ գյուղացիներն անասուններին արածեցնելու համար հասնում են մինչև Ախուրյան գետը։
Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչությունն Օջաքլը գյուղի բնակիչներին խնդրել է ավելի զգայուն լինել։
Գյուղացիների հետ պարբերաբար հանդիպումներ ունեցող վարչության պետ Հաքան Դողանայը նրանց պատմում է ավերակների նշանակության մասին, և հիշեցնում, որ զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրագործման դեպքում իրենք կարող են գումար վաստակել։
“Բնական է, որ տգեղ տեսարաններ են առաջանում։ Այդ պատճառով գյուղացիների հետ մեկ առ մեկ խոսել, պատմել ենք փորձում։ Բացատրում ենք, որ ճիշտ չէ այս ավերակներում նման պատկեր ստեղծելը։ Խոստացել են ուշադիր լինել, սակայն անասունները երբեմն ազատ են թողնում, դրանք էլ դեպի ջուրն են շարժվում”,-ասել է Հաքան Դողանայը։
tert .am