Կասկած չկա, որ այդ դեպքերը Ցեղասպանություն էին. Ջեֆրի Ռոբերտսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում այսօր ելույթ ունեցավ իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը: Նա իր ելւյթի սկզբում հիշեց Հիտլերի այն խոսքը, երբ հրավիրելով իր գեներալներին՝ կոչ էր արել  գթություն չցուցաբերել ոչ մեկի նկատմամբ և հայտարարել էր, թե «այժմ ո՞վ է հիշում հայերի վերացումը»:

«Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը, և դա անվանում ենք Ցեղասպանություն, որը զանգվածային սպանություններ է՝ իրականացված ռասսայական և կրոնական հիմքերի վրա: Կասկած չկա, որ այդ դեպքերը Ցեղասպանություն էին, ժողովրդի կեսին ոչնչացրին, սպանեցին կարողունակ տղամարդկանց ու կանանց և երեխաներին ուղարկեցին անապատ՝ առանց ուտելիքի, բժշկական սարքերի՝ հաստատ իմանալով, որ նրանց մեծ մասը կմահանար»,-նշեց նա:

Նա Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հիշատակությանը նվիրված միջոցառումները համարեց շեղող: Միաժամանակ, իրավապաշտպանը հայտնեց, որ  ճակատամարտի այդ ընթացքում իր քեռիները ևս սպանվել են՝ քաղաքական գործիչների հիմարության պատճառով։ «Իսկ նրանք, ովքեր սպանդի ենթարկվեցին Օսմանյան թուրքերի կողմից, սպանվեցին միջազգային հանցագործության արդյունքում»,- ընդգծեց նա:




Լրահոս