2012-ի հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 330 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկվել 1.04 մլն.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խախտումներ են հայտնաբերվել մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50 հազ.դր. գումարով վարչական տուգանքի որոշում:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 1 մլն 45 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի եւ ձկան ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 150 հազ. դր ընդհանուր գումարով: Առգրավված 15.7 կգ կենդանի խեցգետինը եւ 6 հատ ,կարասե տեսակի ձկները բաց են թողնվել Սեւանա լիճ:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված քարի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դր գումարով վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.02 մլն դր. գումար: