Դժբախտ դե՞պք, թե՞ ինքնասպանություն. Արարատում հայտնաբերվել է անհետ կորած համարվող տղամարդու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ երեկ երեկոյան Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի ջրատարի մեջ հայտնաբերվել է դի:
Հրշեջ-փրկարարները գյուղի 8-րդ փողոցի տներից մեկին հարակից ջրատարից դուրս են բերել 66-ամյա Վանուշ Ֆահրադյանի դին:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տղամարդուն հարազատներն անհետ կորած են համարել: Նույն օրը` վաղ առավոտյան, տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Երեկ Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի ջրատարում հայտնաբերված տղամարդը, պարզվում է, անհետ կորած է եղել: Մեզ հետ զրույցում Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը հայտնեց, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է և բացառեց ինքնասպանության վարկածը. «Մարդն աշխատանք ուներ, սոցիալապես ապահովված ընտանիք: Ինչո՞ւ պետք է նման բան աներ: Երևի, առավոտ շուտ գնացել է ջրատարի մոտ, ինքնազգացողությունը վատացել, ընկել է ջուրը ու չի կարողացել դուրս գալ, խեղդվել է: Թեպետ առողջական խնդիրներ էլ չուներ: Երեխաներին ամուսնացրել էր, բոլորն էլ աշխատանք ունեն»:




Լրահոս