Ապրիլի 24-ին ԱՄՆ պատվիրակություն Թուրքիայում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հարթակում Հայաստանի հաղթարշավը շարունակվում է: Անկարան հերթական անգամ ստիպված է հիասթափություն ապրել, քանի որ ԱՄՆ-ն չի ընդունել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված ապրիլի 24-ին կայանալիք տոնակատարություններին մասնակցելու Թուրքիայի հրավերը: Օբաման ոչ միայն ինքը չի այցելի Թուրքիա, այլ նաև Վաշինգտոնից պատվիրակություն չի ուղարկի : Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթը»՝ նշելով, որ միջոցառումներին կմասնակցի միայն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը:

Հրատարակչությունը նաև համեմատություն է անում` նշելով , որ ապրիլի 24-ին Հայաստանում ԱՄՆ պատվիրակությունը կղեկավարի Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն։ Կազմում կլինեն նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սպեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն և Դեյվ Տրոտը։




Լրահոս