Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 71-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարգիս Բ.-ն փախցրել է Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին կայանված իր “ՎԱԶ-2103” մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.30-ին, ավտոմեքենան անսարք վիճակում հայտնաբերվել է Լուսաձոր գյուղի սկզբնամասում եւ հանձնվել տիրոջը: Նույն օրը, ժամը 22.15-ին, 36-ամյա Սարգիս Բ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: