ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին ձերբակալված «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել: Հովհաննիսյանն իր հետ կատարվածից հետո անասելի սթրես է տարել ու չի կարողանում կազդուրվել: Ըստ ամենայնի, նա մշտական կապի մեջ է եղել իրեն այդ պաշտոնին նշանակող ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ, որը Հովհաննիսյանի մորեղբոր տղան է: Տեղեկացնենք, որ Հովհաննիսյանի երկու տեղակալները կարկառուն ՀՀԿ-ականների ազգականներն են. մեկը նույն Ռուբեն Թադեւոսյանի եղբայրն է՝ Ռոբերտ Թադեւոսյանը (Ապեր), մյուսը՝ ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի հորեղբորորդին՝ Արմեն Ավագյանը: Այլ կերպ ասած՝ պետական միջոցների յուրացման եւ թրաֆիքինգի մասով իրականացվող քրեական գործի քննության շրջանակներում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալները եւս անցնում են (տարբեր կարգավիճակներով). ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով:




Լրահոս