ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, շարունակելով իր կողմից նախաձեռնված ծառատունկերի շարքը, այս անգամ իր աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ իրականացրեց Կոտայքի մարզի Ակունք գյուղում:
Ծառատունկը իրականցվեց Armenia Tree Project հիմնադրամի հետ համատեղ: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի և Armenia Tree Project հիմնադրամի աշխատակիցները Ակունք գյուղի բնակիչների հետ միասին համայնքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու մերձակայքում տնկեցին ավելի քան 300 ծառ:
Ծառատունկների շարքը այսքանով չի ավարտվում…
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.facebook.com/acbacreditagricolebank
www.twitter.com/acbacreditagricolebank
www.youtube.com/acbacreditadricolebank