Սպառողների համար գազի սակագինը պետք է նվազի. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի: «Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար», – նշել էր նա: Միաժամանակ, հայտնի է, որ այս նվազումը չի անդրադառնալու սպառողների վրա: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս ամենը խաբեության հաջորդ փուլն է համարում:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, թե  չպակասեցնելով սպառողի համար գազի գինը՝ միայն իրենց շահույթն են մեծացնում: «Միայն ԱԱՀ-ով պետք է գազի գինը համապատասխան չափով պակասի, և այն, ինչ իրենք ասում են, այլանդակության հաջորդ փուլն է: Բնականաբար սահմանի վրա էժանացումը պետք է անդրադառնար քաղաքացու վրա, գոնե նույն համամասնությամբ: Իրենք ոչ միայն չեն էժանացնում, այլև ներկայացնում են ծախսեր, որով արդարացնում են այս չէժանացնելը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Նա նշեց, թե նման կերպ ավելանում է կառավարության հասույթը: «Գազպրոմն» իր 190-ի տերն էր, հիմա էլ 160-ի, ամեն ինչ մնում է նույնը ու մնում է այս գործի տիրապետողների վրա: Ուզես-չուզես սպառողների սակագինը պետք է քչանա»,- ասաց նա։




Լրահոս