Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությունից մինչև Արցախում իրականացված «Օղակ» գործողություն. պատմության ուշագրավ դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 30-ն է, տարվա 120-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 245 օր: Տարբեր տարիների այս օրը պատմության մեջ մնացել է որպես ուշագրավ իրադարձություների օր: Մասնավորապես` 1789 թվականի ապրիլի 30-ին ԱՄՆ-ն ընտրում է իր առաջին նախագահին` Ջորջ Վաշինգտոնին:

13186917805

1803 թվականի այս օրը ԱՄՆ-ն Ֆրանսիայից գնում է Լուիզիանա նահանգը, որը հետագայում դառնում է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը:

Louisiana-Baton-Rouge-StLouis-Cathedral-JacksonSquare

Ապրիլի 30-ին Բրազիլիայում սկսում է աշխատել առաջին երթուղայինը:

timthumb

Իսկ ԱՄՆ-ի պատմության մեջ նաև դաժան իրադարձությունով է հիշվում ապրիլի 30-ը: 1871-ին այս օրը Արիզոնայում կոտորածի զոհ է դառնում 144 հնդիկ:

Entering_Arizona_on_I-10_Westbound

1945 թվականին գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը՝ Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը, իր սիրուհու Եվա Բրաունի հետ ինքնասպանություն է գործում:

Undated and unlocated picture of German Chancellor and "Reichsführer" (chief) Adolf Hitler relaxing with his mistress Eva Braun.
Undated and unlocated picture of German Chancellor and “Reichsführer” (chief) Adolf Hitler relaxing with his mistress Eva Braun.

stichtagaprilzehn100_v-TeaserAufmacher

Հայկական պատմության մեջ, սակայն, ապրիլի 30-ը հիշվում է որպես «Օղակ» գործողության իրականացման օր: 1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու ևռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։

shtetina_koltso_gadrut-goris_03

shtetina_koltso_gadrut-goris_06

Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթու Կարապետյանը «Արաբո» ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։

800px-Gandzasar_monastic_complex_NKR

 

Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ։ Ականատեսների վկայությամբ՝ օպերացիայի՝ արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։

shtetina_koltso_gadrut-goris_02

shtetina_koltso_gadrut-goris_04




Լրահոս