ԱԶԱՏԻՉԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն իր սեփական մեքենայի վրա 099 oo 01 պետական համարանիշը փակցրել է՝ առանց դրա իրավունքն ունենալու: Ավելին, Գրիգորյանը երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն մեքենայով եղել է ԱԺ տարածքում, որի իրավունքը եւս չունի: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Գրիգորյանը փորձում է հանդես գալ արտոնյալի կարգավիճակում: Բանն այն է, որ միայն ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահներն իրավունք ունեն ավտոմեքենայով մտնել ԱԺ տարածք:
Ի դեպ, արդեն երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս առթիվ մեկնաբանություններ ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Հրայր Զորյանից, սակայն ապարդյուն: Նա խնդրեց գրավոր ուղարկել հարցերը, սակայն 2 օր է՝ չի պատասխանում: Ընդհանրապես, Զորյանը կամայականորեն պատասխանում է այն հարցերին, որոնց ինքն է հարմար գտնում:




Լրահոս