Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այս օրվա պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Հենց այսօր էին ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց: ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված իր հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու կոչ արեց բոլոր պետություններին այս օրը պայքարել աղքատության դեմ:




Լրահոս