Այս օրերին մատնացույց են արվում տարբեր նախարարություններում պետական գնումների ժամանակ թույլ տրված օրինախախտումները: Մինչդեռ առայսօր որեւէ խոսք չկա կառավարության կողմից անցկացված պետական գնումների մրցույթների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Տիգրան Սարգսյանն արդյոք հանձնարարել է ուսումնասիրել կառավարության կողմից անցկացված մրցույթների ընթացակարգը, եւ արդյոք այդտեղ Սերժ Սարգսյանի կողմից նշված «ատկատներ» չեն հայտնաբերվել, վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը պատասխանեց. «Վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում այն գերատեսչություններում, որտեղ նկատվել են կամ հնարավոր է՝ գոյություն ունենան կոռուպցիոն երեւույթներ: Կառավարության կողմից անցկացված գնումներում եւ մրցութային ընթացակարգերում նման երեւույթներ առկա չեն»: Զարմանալի է, որ կոռուպցիոն երեւույթների բացակայության մասին հայտարարվում է առանց այնտեղ ստուգումներ, ուսումնասիրություններ կատարելու: Իսկ գուցե այնտեղ ավելի՞ խայտառակ պատկեր բացվի, քան նախարարություններում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ