«Ես անգամ խնդրել եմ Հայաստանի ԱԳ ղեկավարին Քադաֆիին Երեւան հրավիրել, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ… պարտքերի վճարման համար պետք է երեք անգամ էժան վաճառեմ իմ ունեցվածքը»:
Ինչպես Թաթան է երգում՝ տեսա՞ք՝ ինչ եղավ: Անհաջողությունը հետապնդում է ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Բավական չէ, որ նա ընկերություն է արել բռնապետի հետ, որը խայտառակ վախճան ունեցավ, հիմա էլ ստիպված է Լիբիայում իր ունեցվածքը վաճառել: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը մեկ տարի առաջ գրեց, որ Արա Աբրահամյանը ներդրումներ է արել Լիբիայում ու ձախողվել, նրա պաշտպանները Աբրահամյանին «փրկում էին» մեր «ճիրաններից»: Բայց հերթական անգամ պարզվեց, որ մենք ճիշտ էինք: Ավելին, պարզվեց՝ բռնապետին փորձել է հրավիրել Հայաստան. լավ է՝ չստացվեց: