«Ի՞նչ իրավունք ունեն նախարարները մի քանի մեքենաներով, սիրենաներով հետեւներից կպած, ման գան: Չեմ հասկանում՝ պետական գործիչ են, թե ինչ»:
Ֆանտաստիկ առողջ մտածողություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Սիրելի մոր կողմից «Տիգրան Մեծ» մականվանն արժանացած գործարարը իսկապես ճիշտ է ասում. ինչո՞ւ պետք է նախարարները թիկնապահներ պահեն, իսկ աշխարհում Հայաստանի կոնյակը գովազդող գործարարին արգելեն ունենալ: Չէ՞ որ Արզաքանցյանն ավելի շատ բան է անում մեր երկրի համար, քան, օրինակ, ՀՀ էկոնոմիկայի կամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները: Ավելին, նախարարներն ապրում են բյուջեի հաշվին, իսկ գործարարը բյուջե է լցնում: Ի՞նչ անենք, որ խաղամոլության հետ է ասոցացվում: