Հայ բռնցքամարտիկները Մինսկում մրցաշարի կմասնակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մինսկում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Վիկտոր Լիվենցևի անվան մրցաշարին կմասնակցեն նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվիայի, Մոլդովիայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մարզիկները:




Լրահոս