ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երեւանում. Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երեւան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ եւ ներկայացել որպես «Տաշիրի Կարեն» (նկատի է ունեցել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. «Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու ո՞նց չես ճանաչում»: Հետո Գրիգորը այնքան է մտերմացել Աննայի հետ, որ նոր բիզնես դնելու անվան տակ նրանից մոտ 1 մլն 500 հազ. դրամ արժողությամբ ոսկեղեն է վերցրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են խաբեբային ու ձերբակալել: Այս օրերին նրա դատավարությունն է ընթանում: Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն խաբեբայի հնարամտությունն է, այլեւ Աննայի՝ այդ աստիճան անտեղյակությունը:




Լրահոս