ԵՎԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը տեղեկություն էր տարածել, թե Եվային կրկին վիրահատել են, հիմա նա շարունակում է բուժումը, բայց մոտ ապագայում կկազդուրվի եւ իր երկրպագուներին նորություններ կներկայացնի: Սակայն իր պրոդյուսերի այս խոսքերից հետո երգչուհին հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.  «Աշխարհի տարբեր անկյուններից նամակներ եմ ստանում. մարդիկ անհանգստացած են իմ առողջական վիճակի համար: Ուզում եմ, որ բոլորն իմանան` ամեն ինչ լավ է, երկրորդ անգամ չեմ վիրահատվել: Երեւանում նախորդ տարի վիրահատվելուց հետո բարդություններ չեն եղել, ես ոչ մի հիվանդություն չունեմ: Իրականում ինձ ոչ մի բան էլ չի պատահել, ես առողջ եմ: Չգիտեմ, գուցե Վալերիին ինչ-որ մեկը ապատեղեկացրել է: Ես լավ եմ եւ չեմ ուզում, որ իմ երկրպագուները, բոլորը մտածեն, թե հիվանդ եմ: Եթե որեւէ մեկը մեղադրի, որ խաբում եմ, կարող եմ ապացուցել հակառակը, դա շատ հեշտ է»: Երգչուհու խոսքով՝ ինքը վերջին ամիսներին ոչինչ չի արել. «Կան որոշ նրբություններ, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել: Ցավոք սրտի, աշխատելու հնարավորություն չեմ ունեցել, որովհետեւ դա ինձանից կախված չէր: Շատ եմ կարոտում Երեւանը, իմ երկրպագուներին, բոլորին: Համոզված եմ` շուտով նոր երգ կլինի, նոր տեսահոլովակ, որոնցով կզբաղվեմ առաջիկայում»:




Լրահոս